Ֆրանսիայում կոտրել են Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշատախտակը
Ֆրանսիայի Սարսել քաղաքի «Հայաստանի այգում» տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշատախտակը կոտրել են։ Այս մասին գրել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին։
«Ցավով տեղեկացա, որ կոտրվել է Սարսելում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող տախտակը, որը պատիվ եմ ունեցել բացել 2015-ին: Գնացի այնտեղ, տեսա, որ հայերի հուշատախտակի երկրորդ շարքը շրջվել է:
Հայ ժողովուրդը մեր աջակցության կարիքն ունի առավել քան երբևէ: Հայերը շարունակում են պայքարել ադրբեջանական գրոհների դեմ: Այս մարդիկ արժանի են խաղաղ ապրելու:
Երանի այս արարքը վանդալիզմի գործողություն չլիներ, և ես խնդրում եմ քաղաքապետարանին լույս սփռել այս խնդրի վրա»,-գրել է Պուպոնին:
C’est avec stupeur que j’apprends que la stèle qui commémore le génocide arménien au jardin de l’Arménie devant la salle...
Posted by François Pupponi Député on Wednesday, October 28, 2020
Հարակից հրապարակումներ`
- Ո՞ւր եք հայեր․ Լիոնում գիշերը հարյուրավոր թուրք ազգայնականներ դուրս են եկել հայեր գտնելու
- Դեսպանությունը կոչ է անում Ֆրանսիայում բնակվող ՀՀ քաղաքացիներին, ֆրանսահայ համայնքին չտրվել որևէ սադրանքի
- Ֆրանսիայում բողոքի ակցիայի ժամանակ թուրքերի հարվածից հայ երիտասարդը ծանր վիրավորում է ստացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան