Իսրայելում ՀՀ դեսպանը շարունակում է մնալ Երևանում. ԱԳՆ խոսնակ
Այս պահի դրությամբ Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը շարունակում է մնալ Երևանում, նա չի մեկնել Իսրայել։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը Ադրբեջանին իսրայելական զենքի վաճառքի հարցում, խոսնակը նշեց, որ այն արտահայտել է հստակ, ոչ թե մեկ կամ մի քանի երկրների նկատամբ, այլ սկզբունքային դիրքորոշում է. «Չպետք է զինվի մի պետություն, որը չի խորշում այդ զենքն օգտագործել քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ, որին ականատես ենք եղել այս ամբողջ մեկ ամսվա ընթացքում»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին ՀՀ-ն որոշել էր խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում իր դեսպանին։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Ոսկանյան. Իրանի տարածքում ընկած ԱԹՍ-ն իսրայելական «Ռաֆայել» մակնիշի հետախուզական սարք է
- Ստեփանակերտում հայտնաբերվել են թուրքական և իսրայելական հրթիռային, հարվածային և կասետային շուրջ 673 ռումբ
- Իսրայելական կազմակերպությունը դիմել է դատարան՝ պահանջելով անհապաղ դադարեցնել Ադրբեջանին զենքի մատակարարումը
- ՀՀ ԱԳՆ-ն խորհրդակցությունների նպատակով հետ է կանչում Իսրայելում ՀՀ դեսպանին