Այսօր ձյուդոյի համաշխարհային օրն է
Մարզական օրացույցում հոկտեմբերի 28-ը նշվում է որպես ձյուդոյի համաշխարհային օր: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։
Ձյուդոն միայն սպորտ չէ։ Այն մի ամբողջ կրթական համակարգ է, որը սերմանում է մարդկային արժեքներ․ դաստիարակում է համառություն, քաջություն, հարգանք և այլ կարևոր հատկություններ:
Մարտարվեստի երկրպագուների թիվը աշխարհում աճում է երկրաչափական պրոգրեսիայով։ Վիճակագրությամբ աշխարհում ավելի քան 20 միլիոն մարդ զբաղվում է այդ մարզաձևով։
Համաճարակի պատճառով, այս տարի, ձյուդոյի օրվա նշանաբանը դարձավ «Միասին ավելի ուժեղ» կարգախոսը։
Ի դեպ, հոկտեմբերի 28-ը պատահական օր չէ։ Այդ օրը ծնվել է մարտարվեստի վարպետ, ձյուդոյի հիմնադիր, ճապոնացի Ձիգորո Կանոն։ Նա ձյուդո հասկացությունը մեկնաբանել է, որպես ճիշտ, ճկուն, փափուկ ճանապարհ։ Այդ մարզաձևը հիմնված է ճապոնական այլ մարտաոճերի վրա:
Ձյուդոյի հիմնական առանձնահատկությունը վտանգավոր հարվածների բացակայությունն է, որոնք հանգեցնում են կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների։ Այս հանգամանքը մարզաձևը մատչելի է դարձնում մարդկանց լայն շրջանակի համար: Պայքարը հիմնված է այն սկզբունքով, որը թույլ է տալիս օգտագործել ոչ թե մրցակցի ուժը, այլ անձնական ունակությունները։
Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան ստեղծվել է 1951թ․ և նախագահ է ընտրվել մարզաձևի հիմնադրի որդին՝ Ռիսեյը։ Նորամուտը օլիմպիական խաղերում տեղի է ունեցել 1964թ․՝ մարզաձևի հայրենիք Ճապոնիայի մայյրաքաղաք Տոկիոյում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները