ՊՆ ներկայացուցիչ. Հայկական զինված ուժերին հաջողվել է դիրքերի որոշակի բարելավում իրականացնել
«Այսօր ողջ օրը ռազմական գործողությունները շարունակվել են ռազմաճակատի ողջ երկայնքով, սակայն ոչ մեծ ինտենսիվությամբ»,- տեղեկատվական կենտրոնում հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ներկայացնելով առաջնագծում տիրող իրավիճակը։
Նրա խոսքով, հարավային հատվածում՝ Բերձորից մինչև Արաքսի ափն ընկած հատվածում ռազմաճակատային բնագծի ուղղությամբ եղել են որոշակի մարտական գործողություններ, հայկական զինված ուժերին հաջողվել է որոշակի դիրքերի բարելավում իրականացնել։
Այսօր Մարտունու և Ասկերանի շրջանների գյուղերում՝ հիմնականում փոքր բնակավայրերի անտառային հատվածներում շարունակվել են դիվերսիոն խմբերի դեմ մարտական գործողությունները, այսօր դրանք եղել են Ավետարանոց և դեպի Սղնախ գյուղի տարածքում, հարակից բլուրներում ու անտառային զանգվածում։
«Դիվերսիոն խմբերը ներթափանցում են տարբեր ուղղություններով, նրանց դեմ պայքարը ենթադրում է մարտական գործողությունների այլ ձև, մարտավարություն, ինչը 5-րդ սերնդի պատերազմին բնորոշ մարտեր չեն»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը։
Նա հիշեցրեց, որ օրվա ընթացքում ադրբեջանական ուժերը շարունակել են հրետակոծել Արցախի խաղաղ բնակավայրերը՝ տարբեր ուղղություններով՝ կիրառելով հրետանային ու հրթիռային միջոցներ։
Հարակից հրապարակումներ`
- Հայկական կողմին է փոխանցվել 29 զոհված հայ զինծառայողների մարմիններ.ՊՆ խոսնակ
- ԱՀ ՊՆ. Ադրբեջանը «Սմերչ» համալիրներից հրթիռակոծում է Ստեփանակերտը, Շուշին և Մարտակերտը
- ՊԲ-ն ոչնչացրել է թշնամական հերթական «Բայրաքթարը». Արցախի ՊՆ
- Բերձորի ուղղությամբ մեր ԶՈւ-ին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել. ՊՆ ներկայացուցիչ
- Ադրբեջանի հայտարարությունը, որ ՀՀ ԶՈւ-ն Սմերչով հարվածել է Բարդային, անհիմն է. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան