Աննա Նաղդալյանը՝ ժնևյան հանդիպման օրվա փոփոխության և օրակարգի մասին
Հոկտեմբերի 30-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Ժնև, հանդիպում է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Նա տեղեկացրեց, որ այս պահին Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է Իրանի ԱԳ փոխնախարարի հետ։ Հանդիպման մասին մանրամասներ կհաղորդի հանդիպումից հետո։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խումբը տարածել էր հայտարարություն, որի համաձայն՝ Հայաստանի ԱԳ նախարարն ու Ադրբեջանի ԱԳ նախարարը հոկտեմբերի 29-ին Ժնևում հանդիպելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Սակայն այսօր տեղեկտվություն տարածվել, որ հանդիպումը կայանալու է վաղը։
Հարցին՝ ինչո՞ւ է փոխվել հանդիպման օրը, ինչ օրակարգով է լինելու հանդիպումը, ԱԳՆ խոսնակը կրկնեց, որ հոկտեմբերի 30-ին Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Ժնև, հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, ապա ընդգծեց, որ սա միակ ձևաչափով հանդիպումն է, որի մասին այս պահին ինքը որևէ տեղեկություն ունի։
Օրվա փոփոխության հետ կապված Ա. Նաղդալյանն ասաց, որ այն պայմանավորված էր իրավիճակային և լոգիստիկ որոշակի հանգամանքներով։
Հանդիպման օրակարգի առումով ԱԳՆ խոսնակն ասաց, որ ՀՀ-ի համար առաջնայինը կրակի դադարեցումն է, համաձայն այն պայմանավորվածությունների, որոնք ձեռք են բերվել հոկտեմբերի 10-ին։
«Առաջնայինը կրակի դադարեցման ռեժիմի հաստատումն է, դրա ամրապնդումը համապատասխան վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման միջոցով։ Այդ օրակարգի շուրջ ենք մենք մեկնում Ժնև»,- ասաց Աննա Նաղդալյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Ռիա Նովոստի». Ժնևում նախատեսված հանդիպումը հետաձգվել է
- Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարներն ու Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 29-ին կհանդիպեն Ժնևում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին