Ո՞ւր եք հայեր․ Լիոնում գիշերը հարյուրավոր թուրք ազգայնականներ դուրս են եկել հայեր գտնելու
Ֆրանսիայի Լիոն քաղաքի Վիեն կոմունայում գիշերը հարյուրավոր թուրք-ազգայնականներ դուրս են եկել փողոցներ՝ հայեր գտնելու ու «պատժելու համար», իբր ի պատասխան նախօրեի առավոտյան հայերի կողմից թուրքերին ծեծելու։
Թուրքերը գոչում են «ուր եք հայե՞ր», «մենք այստեղ ենք»․․։
Այս մասին տեսանյութ ու հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ոստիկանների անկախ միությունը։ Տեսանյութում հնչում են կրակոցների ձայներ։
«Այս գիշեր Վիենում թուրքերը պատժիչ արշավախումբ էին ղեկավարում՝ որոնելով քաղաքում հայերի: Նրանք հարձակվում էին ոստիկանության անձնակազմի վրա։ Մեր գործընկերները ևս մեկ անգամ ցուցաբերեցին սառնասրտություն և քաջություն 150 գերհուզված անհատների առջև»,-ասվում է հայտարարության մեջ, հավելելով, որ տուժածներ չկան։
«Ուժը պետք է մնա Հանրապետության օրենսդրությանը և ոստիկանությանը»,-ասում է միությունը:
Հիշեցնենք, որ նախօրեին երբ հայերը փակել էին Լիոնի ճանապարհը, մի քանի թուրքեր մուրճերով, դանակներով, փայտերով հարձակվել էին ճանապարհը փակած ու խաղաղ ցույց անող հայերի վրա՝ նրանց պատճառելով վնասվածքներ, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծանր։
Ça soir, à #Vienne, des #Turcs mènent une expédition punitive à la recherche d’#Armeniens, dans la ville.
— Commissaires de police - SICP (@SICPCommissaire) October 28, 2020
Ils croisent et agressent un équipage de la @PoliceNat38.
Nos collègues ont encore fait preuve de sang-froid et de courage face à 150 individus surexcités.#confinement pic.twitter.com/WYizppJHwk
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան