Գագիկ Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց
ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.
«Հաշվի առնելով Հայաստանում և Արցախում ռազմական դրության, ինչպես նաև Գագիկ Խաչատրյանի՝ առողջական վիճակով պայմանավորված դատական նիստերին ներկայությունն ապահովելու անհնարինությունը, ի հավելումն այն հանգամանքի, որ այս փակուղային ու անորոշ ժամանակով ձգվող պրոցեսները կրիտիկական կարող են լինել Խաչատրյանի կյանքի և առողջության համար և նա անհապաղ բժշկական օգնության կարիք ունի, պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել Խաչատրյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ։
Պաշտպանական կողմը գոհունակություն է հայտնում, որ այս անգամ, այնուամենայնիվ, արդարությունը վեր է գտնվել ամեն ինչից։
Ռազմական դրությամբ պայմանավորված, ինչպես նաև թշնամու կողմից իրավական վեճերի հնարավոր տարընթերցման ու ոչ հօգուտ Հայաստանի միջազգային հեղինակության ներկայացման ռիսկերով պայմանավորված՝ պաշտպանական կողմը իր վստահորդի նախաձեռնությամբ այս փուլում ձեռնպահ կմնա հավելյալ մեկնաբանություններից»։
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Խաչատրյանն առողջական վիճակի պատճառով դատական նիստին չի ներկայացել
- Գագիկ Խաչատրյանի եղբորորդին կշարունակի մնալ կալանքի տակ
- Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ
- Դատարանն այսօր կհրապարակի Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի փոփոխման վճիռը
- Պաշտպանները Գագիկ Խաչատրյանին ազատ արձակելու միջնորդություն ներկայացրեցին
- Հստակ գիտեն՝ Գագիկ Խաչատրյանը վիրահատության կարիք ունի, բայց ոչ մեկ ոչ մի քայլ չի անում. պաշտպան
- Քրեական գործում չեն ընդգրկվել արդարացնող փաստական տվյալները. Գագիկ Խաչատրյանի պաշտպան
- Մեկնարկում է Գագիկ Խաչատրյանի և Կարեն Խաչատրյանի գործի քննությունը
- Փաստաբանն ահազանգում է. Կոպիտ կերպով խախտվում է Գագիկ Խաչատրյանի առողջության իրավունքը
- Փաստաբան. Գագիկ Խաչատրյանն անհապաղ պետք է ազատ արձակվի
- Գագիկ Խաչատրյանը «Աստղիկ» բժշկական կենտրոնից դուրս է գրվել կենտրոնի որոշմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան