Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1709 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1709 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 35 567 դեպք: Ապաքինվել է ևս 2075 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 16 904:
Կորոնավիրուսից մահացել է ևս 20 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 273:
Կարանտինի ռեժիմում է մնում 3 324 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 4 209-ը:
Բացի այդ, կովիդ-հյուրանոցում գնտվող անձանց թիվն 2 346 է: Բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Հիշեցնենք, երեկ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 731 դեպք, ապաքինվել՝ 2 197 պացիենտ:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում