
Ադրբեջանական ռեժիմի հերթական կեղծիքը
«Զինուժ մեդիան» տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով ադրբեջանական ռեժիմի հերթական կեղծիքը։
«Այն, որ այս պատերազմը ուղեկցվում է ադրբեջանական կողմի տարածած աննախադեպ ծավալի հասնող կեղծիքներով, այլևս նորություն չէ։ Պաշտոնական Բաքուն կեղծում է ամեն ինչ, խաբում բոլորին՝ սկսած աշխարհի ուժային կենտրոններից, վերջացրած՝ սեփական ժողովրդով։ Ալիևը բացահայտ և լկտի կերպով խաբում է ամբողջ աշխարհին՝ պնդելով, թե Հայաստանն է սանձազերծել այս պատերազմը, որ ադրբեջանի կողմից թուրքական զինվորներ չեն կռվում, որ պատերազմում թուրքական F16-եր չեն կիրառվում...
Բայց չբավարարվելով այս ամենով, Ալիևը նոր դաշտ է բացում կեղծիքի համար, մասնավորապես ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նա պնդում է, թե հայկական կողմը 5000 զոհ ունի, և տարօրինակ զուգադիպությամբ հենց նույն պահին հայտնվում է մին տարօրինակ բլոգեր, ում ձեռքի տակ իբր հայտնվում է այդ 5000 զոհի ցուցակը՝ անուններով»,- ասվում է տեսանյութում։