ԱԹՍ-ի արկն ընկել է գնդերեց Դավիթ սարկավագի մեքենայի վրա
Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջը հայտնում է.
«ԱԹՍ-ի արկն ընկել է գնդերեց Դավիթ սարկավագի մեքենայի վրա, բայց չի պայթել։
Տերը թող հաստատուն ու անսասան պահի Հայոց Բանակի յուրաքանչյուր ծառայողի»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ֆրանսիայի խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ պատերազմի ընթացքում արդեն երկու հոգևորական ականի պայթյունից վիրավորում է ստացել, իսկ մեկ հոգևորականից արդեն երկու շաբաթից ավելի է տեղեկություն չկա:
Երեկ էի հայտնի էր դարձել, որ առաջնագծի հոգևորականներից 31-ամյա Հայր Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը վիրավորում է ստացել։
Հարակից հրապարակումներ`
- Առաջնագծի հոգևորականներից Հայր Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը վիրավորում է ստացել
- Զինվորները մկրտվում են մարտից առաջ
- Գնդերեցները երգելով գնում են առաջնագիծ