Արտակ Բեգլարյան. Այսօր ամենաագրեսիվ օրն է Ստեփանակերտի համար
Արցախի Մարդու Իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը թվիթերի իր միկրոբլոգում գրել է.
«Ադրբեջանը մի քանի ժամ ուժեղ հարվածներ է հասցնում Ստեփանակերտին, տասնյակ հրթիռներ արդեն խոցվել են։ Խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր ու վիրավորներ, կան ավերածություններ։ Մանրամասները ճշտվում են։ Հավանաբար այս պատերազմի ընթացքում սա ամենաագրեսիվ օրն է Ստեփանակերտի համար»։
Ավելի ուշ նա ներկայացնում է, թե ինչ ինտենսիվությամբ է Ադրբեջանը հարվածում Արցախի մայրաքաղաքին։
«Նորից ու նորից Ադրբեջանն այնպես ուժեղ ու ինտենսիվ է հարվածում Ստեփփանակերտին, որ անհնար է յուրաքանչյուր դեպքի մասին թվիթ անել, չենք կարող պատկերացում կազմել տուժածների ու ավերածությունների մասին։
Մի հավատացեք միջազգային հանրության ուժին ու կամքին։
Վստահեք Արցախի բանակին։
Ուզում եմ՝ հանցագործները պատժվեն»,-գրել է նա։
Թվիթերում իր հետևորդներին Արցախի մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է նաև, թե ինքն անձամվ ինչու է պահանջում դադարեցնել պատերազմը։
«Ես մեծացել եմ առանց հայրիկի, որը սպանվել է 1993-ին։
Ես կարցրել եմ իմ տեսողությունը 1995-ին։
Ես իմ շուրջբոլորը ողբերգությունների ականտես եմ։
Տեսնում եմ ինձ պես որբացած երեխաների։
Վստահ եմ, որ մարդկային արյունից ոչ ոք չի շահում, բացառությամբ բռնապետերը։
Համոզված եմ, որ ամեն մարդ արժանի է խաղաղության»։
Do you know why I personally demand to stop wars?
— Artak Beglaryan (@Artak_Beglaryan) October 29, 2020
-Grew up without father killed in 1993;
-Lost my eyesight in 1995;
-See tragedies around me;
-See kids orphaned like me;
-Sure that noone benefits from human blood except for dictators;
-SURE THAT EVERYONE DESERVES #PEACE.
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Բեգլարյանը՝ արցախան ապաստարաններում
- Ադրբեջանի կողմից դիերի և ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի, գլխատման դեպքեր կան. Բեգլարյան
- Ադրբեջանի մոտ գտնվող հայ զինծառայողների մարմինների հանդեպ ոտնձգություններ են կատարվել. Արտակ Բեգլարյան
- Այս գիշերը ներառյալ՝ քաղաքացիական բնակչության շրջանում արդեն մենք արձանագրել են 25 զոհ. Արտակ Բեգլարյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին