ՊԲ-ն ոչնչացրել է թշնամական հերթական «Բայրաքթարը». Արցախի ՊՆ
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում կայուն-լարված օպերատիվ իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կեսգիշերից հետո և վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի թիրախավորումը: Մասնավորապես թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել Ստեփանակերտը, Շուշին և հարակից խաղաղ բնակավայրերը:
Քիչ առաջ ՊԲ-ի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից ոչնչացվել է թշնամական հերթական «Բայրաքթար» տիպի հարվածային անօդաչուն:
ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրները՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահելով վերահսկողության տակ:
Հարակից հրապարակումներ`
- Բերձորի ուղղությամբ մեր ԶՈւ-ին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել. ՊՆ ներկայացուցիչ
- Արցախի ՊԲ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Արցախի ժողովրդին ուղղված ցանկացած վտանգ չեզոքացնելու ուղղությամբ
- ՊԲ-ի համարժեք գործողությունների արդյունքում՝ հակառակորդի խորքում տեղակայված կրակակետերը լռեցվել են
- Թուրքական Բայրաքթարները ՀՀ սահմանին մոտ ամեն օր հետախուզական թռիչքների են դուրս գալիս
- Թշնամին «Սմերչ»-ով հարվածներ է հասցնում Շուշիին ու Ստեփանակերտին. ՊԲ
- Ադրբեջանի հայտարարությունը, որ ՀՀ ԶՈւ-ն Սմերչով հարվածել է Բարդային, անհիմն է. ՊՆ
- ՊԲ-ն շարունակում է թշնամու դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունները. Արցախի ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին