Բելգիացի քաղաքական գործիչը Ստեփանակերտում հայտնվել է հրթիռակոծության տակ
Բելգիայի Ներկայացուցիչների պալատի անդամ, բժիշկ Ժորժ Դալեմայնը նախօրեին Երևան էր ժամանել մի խումբ բելգիացի լրագրողների հետ։
«Դեպի Երևան ճանապարհին՝ հանդիպելու Լեռնային Ղարաբաղում արյունալի հակամարտությունից տուժածներին», - օդանավակայանից գրել է քաղաքական գործիչն ու հավելել, որ արդեն կա 5000 սպանված։
Այսօր առավոտյան արդեն Ժորժ Դալեմայնն արդեն նկարներ է հրապարակել Ստեփանակերտից ու գրել, որ այն ամբողջ գիշեր ռմբակոծվել է:
«Վճռական հարձակման զգացում: Ամբողջ բնակչությունը ապաստարաններում է: Մի քանի վայրկյան WiFi եմ միացնում այս հաղորդագրությունն ուղարկելու համար: Բջջայինի օգտագործումը հաղորդագրություններ օգտագործելու կամ հեռախոսը չափազանց վտանգավոր է: Ադրբեջանական անօդաչու սարքերը անմիջապես ռմբակոծում են այն վայրը, որտեղից ազդանշան է ստացվում»,- գրել է քաղաքական գործիչը:
Ça a bombardé toute la nuit. Un sentiment d’assaut décisif. Toute la population est dans les abris. Je profite de...
Posted by Georges Dallemagne on Wednesday, October 28, 2020