Ելքը մենք ենք, մեր զինվորն է, մեր թիկունքը. Դավիթ Հակոբյան
«Դաժան ժամանակեր ենք ապրում, բայց սովոր ենք դրան։ Ավելի դաժանն էլ ենք տեսել։ Թվում է, թե անհույս ժամանակներ ենք ապրում, բայց դրան էլ ենք սովոր, ավելի անհույսն ենք տեսել։ Թվում է, թե ելք չկա, խորապես սխալվում ենք, ելքը կա. ելքը գտնելուց Աստծուց հրեշտակներ պետք չի խնդրել... Ելքը մենք ենք, մեր զինվորն է, մեր թիկունքը»,- ժողովրդին ուղղված ուղերձում ասում է ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը։
Նա խորապես համոզված է, որ Աստծուց պետք է ընդամենը երեք բան ուզել՝ ուժ, որպեսզի մենք կարողանք փոխել այն ամենը, ինչն ի վիճակի ենք փոխելու, համբերություն, որպեսզի դիմանանք այն ամենին, ինչն ի վիճակի չենք փոխել, Աստծուց պետք է ուզել իմաստնություն, որպեսզի այդ երկուսն իրարից տարբերենք։
«Փառք ու պատվի մեր զորքին, տղաներին։
Իհարկե, հաղթելու ենք։ Ներողություն, սխալ ասացի՝ արդեն հաղթել ենք, եթե մեզ վրա իրենք չեն կարողանում, ուրիշին են բերում մեզ վրա, որ մեզ ծեծի։ Բա դուք ո՞վ եք, ի՞նչ եղավ ձեր բանակը, ո՞ւր եղավ ձեր հաղթող բանակը։ Չկա, ու չի էլ եղել։
Հասկանանք, որ կռվում ենք հզոր պետության՝ Թուրքիայի դեմ իր բոլոր խուժաններով հանդերձ ու չվհատվենք։ Հենց վհատվեցինք, այդտեղ մենք կպարտվենք, հենց վհատվեցինք, թիկունքը կթուլանա։ Հենց վհատվեցինք, չհավատացինք, արդեն պարտված ենք։ Ուրեմն մի վհատվենք, երբեք։
Հավատքը շատ հզոր բան է»,- ասում է Դ. Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Հեքեքյան. Հայ զինվորն այսօր կայուն և կազմակերպված թիկունքի կարիք ունի
- Տղաներ, մենք հետևում ենք ձեզ, ապավինում ենք ձեզ և հավատում ենք ձեր անկոտրում ուժին. Տիգրան Մանսուրյան
- Ազգովի գազ ենք տալիս, որ վերջապես պայթեցնենք այդ գազով լցված ստի փուչիկները. Միքայել Պողոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա