Դեմոյան. Լուրջ ենթադրություն ունեմ, որ պատերազմի սկզբում Թուրքիայի տոնը Շուշիում հանդիսավոր նշելու ծրագիր են ունեցել
Թուրքագետ, ԳԱԱ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է.
«Այսօր Թուրքիայի հանրապետության հռչակման օրն է։ Լուրջ ենթադրություն ունեմ, որ պատերազմի սկզբում Ադրբեջան-Թուրքիա ահաբեկչական կոալիցիան այն Շուշիում հանդիսավոր նշելու ծրագիր է ունեցել։ Չստացված ու տապալված հանդիսությունների ու չկրակված հրավառությունների փոխարեն այսօր որոշել են մուռը հանել Ստեփանակերտն ու Շուշին ռմբակոծելով։
Հուսանք, որ այս «տոնի» առիթով Արցախի Պաշտպանության բանակի բարձր հովանավորությամբ այսօր հանդիսավոր բանկետներ կտրվեն ադրբեջանական կարևոր ռազմական հենակետերում ու դիրքերում․․»։
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Բեգլարյան. Այսօր ամենաագրեսիվ օրն է Ստեփանակերտի համար
- ԱՀ ՊՆ. Ադրբեջանը «Սմերչ» համալիրներից հրթիռակոծում է Ստեփանակերտը, Շուշին և Մարտակերտը
- Ստեփանակերտում Ադրբեջանը կիրառել է «Սմերչ», կան վիրավորներ
- Դեմոյան. Հայկական գործոնը հնարավոր է ոչ ուղղակիորեն, բայց կապ ունի Իդլիբից թուրքական նահանջի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան