Ո՛չ երեկ, ո՛չ էլ այսօր Ադրբեջանը շահագրգռված չէ կայուն և վերահսկելի հրադադարի ռեժիմով․ Զ․ Մնացականյան
Հայաստանը միշտ աջակցել է հրադադարի ռեժիմի պահպանման գաղափարին, որն առաջարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից 2016-ի ապրիլին սրացումից հետո: Այս մասին «Ռիա նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են ընդլայնել ԵԱՀԿ նախագահող երկրի հատուկ ներկայացուցչի դիտորդական խումբը և ստեղծել մեխանիզմ հրադադարի ռեժիմի խախտումների դեպքերը հետաքննելու համար: Սակայն այդ ժամանակ Ադրբեջանը հրաժարվեց կատարել այդ պայմանավորվածությունները:
Սա մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ ո՛չ երեկ, ո՛չ էլ այսօր Ադրբեջանը շահագրգռված չէ կայուն և վերհսկելի հրադադարի ռեժիմով: Բայց մեր տեսակետը չի փոխվել, և մենք աջակցում ենք դիտորդների ներգրավմանը»,-ասել է Մնացականյանը։
Շարունակելով դիտարկումները նախարարն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի կարգավորման միակ համաձայնեցված ձևաչափն է:
«Իրանը շատ կարոր երկիր է մեր տարածաշրջանում, և, ի տարբերություն Թուրքիայի, այն պատասխանատու և կառուցողական դիրքորոշում է որդեգրում, երբ խոսքը տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության մասին է: Միևնույն ժամանակ, Մինսկի խմբի համանախագահները միջնորդության և բանակցությունների համար միջազգայնորեն համաձայնեցված միակ ձևաչափն են, ում դերը վերահաստատվել էր հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարությունում և հոկտեմբերի 17-ի ու 25-ի հետագա հայտարարություններում»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը:
Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի այս փուլում ՀԱՊԿ-ի մասնակցության անհրաժեշտության մասին հարցին ի պատասխան նախարարը նշել է․
«Հայաստանը շարունակում է սերտ խորհրդակցությունները ինչպես ՀԱՊԿ-ի, այնպես էլ առանձին` ՀԱՊԿ անդամ երկրների հետ, եւ իր դաշնակիցներին տեղեկացնում է «գետնի վրա» իրավիճակի մասին»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին