
Իրանում ՀՀ դեսպանություն. ՀՀ ԱԳՆ գրառման շահարկումներն անընդունելի են
Իրանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ գրառման հետ կապված, որում լիակատար համերաշխություն է հայտնվում Ֆրանսիայի և նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ նշելով, որ քաղաքակիրթ աշխարհում տեղ չունեն վիրավորական արտահայտությունները, ահաբեկչությանն աջակցելը, ատելության սերմանման համար կրոնական խնդիրները գործիքավորելը։
Իրանում ՀՀ դեսպանության հայտարարության մեջ մասնավորապես ասված է. ««Հոկտոմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ կողմից արված գրառման մեջ բառացիորեն ընդգծվել է, որ «վիրավորական արտահայտությունները, ահաբեկչության սատարումը, ատելության սերմանման համար կրոնական հարցերի շահարկումը տեղ չունեն քաղաքակիրթ աշխարհում»:
Հայաստանի այս սկզբունքային դիրքորոշումը շահարկելու և այլ համատեքստում ներկայացնելու փորձերն անընդունելի են»:
Նշենք, որ Իրանը ևս քննադատեց Մակրոնին՝ իսլամին վիրավորելու համար։