«Հրապարակ». Փաշինյանը դեռևս չի ընդառաջել ընդդիմության խնդրանքին և ԱԽ նիստ չի հրավիրվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն հետևողական են Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու իրենց առաջարկի հարցում և ամեն ինչ ուզում են անել, որպեսզի այդ նիստը կայանա։
Մեզ ասացին, որ ընդդիմադիր պատգամավորները վերջին օրերին եղել են ռազմաճակատում և ցանկանում են վարչապետին ներկայացնել իրավիճակը ու հատկապես կազմակերպվածության խնդիրը քննարկել, եթե պետք է մոբիլիզացնել ուժերը։
Սակայն Նիկոլ Փաշինյանը դեռևս չի ընդառաջել նրանց խնդրանքին և ԱԽ նիստ չի հրավիրվել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում