Ահաբեկչական հարձակում Նիցայում․ կան զոհեր ու վիրավորներ
Ֆրանսիայի հարավի Նիցա քաղաքում դանակով հարձակման հետևանքով առնվազն երեք մարդ սպանվել է, և մի քանի մարդ վիրավորվել է: Հաղորդվում է, որ զոհերը գլխատվել են։
Նիցայի քաղաքապետը ասում է, որ կարծում է, որ միջադեպը ահաբեկչություն է։ Քաղաքում ընթանում է ոստիկանության խոշոր գործողություն, և կասկածյալը ձերբակալվել է։ Այս մասին գրում է Mirror-ը։
Զանգվածային դանակահարությունը տեղի է ունեցել Նիցցայի Նոտր-Դամ տաճարում, առավոտյան ժամը 9-ին:
Ըստ հաղորդագրությունների, հանցագործը անհապաղ ձերբակալվել է։
Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Ժերար Դարմանինը հայտնել է, որ այժմ հսկայական ոստիկանական գործողություն է ընթանում:
Նա ասել է, որ նախագահում է ՆԳՆ ճգնաժամային հանդիպումը:
Նիցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոսին թվիթերում գրել է, որ ամեն ինչ հաստատում է ենթադրել, որ տեղի ունեցածը ահաբեկչական հարձակում է։
Je suis sur place avec la @PoliceNat06 et la @pmdenice qui a interpellé l’auteur de l’attaque. Je confirme que tout laisse supposer à un attentat terroriste au sein de la basilique Notre-Dame de #Nice06. pic.twitter.com/VmpDqRwzB1
— Christian Estrosi (@cestrosi) October 29, 2020