160 հազար դրամ բանակին՝ գրքասեր անցորդներից
Անցյալ շաբաթվա սկզբում Եղիշե Չարենցի տուն-թանգարանը նախաձեռնել էր թանգարանում հրատարակած գրքերի վաճառք, որի ամբողջ հասույթը տրամադրվելու է հայոց բանակին։ Ակցիայի ընթացքում մեծ արագությամբ վաճառվել են ոչ միայն թանգարանի հրատարակած գրքերը, այլև՝ աշխատակիցների հեղինակած գրքերից և նրանց անձնական գրադարանի լավագույն հրատարակություններից։
«Անցորդներից շատերն առաջարկում էին իրենց գրքերով միանալ մեր ակցիային, շատերը պարզապես գումարն էին փորձում տալ՝ առանց ընտրելու գիրքը։ Իհարկե, նրանց տրամադրվեցին ամենահետաքրքիր գրքերից։ Կային նաև առցանց պատվերներ։
Գրքասեր անցորդներն ակտիվ վաճառքի թեժ պահին փորձում էին նաև ճշտել Չարենցի ծննդավայրի և գրական կեղծանվան տարբերակների՝ իրենց հուզող հարցերը։ Շատերին գրավում էր թանգարանից լսվող «Ես իմ անուշ Հայաստանի» կատարումը (Տիգրան Մանսուրյանի մշակմամբ)։
Կարևորի մասին՝ ակցիայի ընթացքում հավաքվեց շուրջ 160․000 դրամ, որը շուտով կփոխանցվի հայոց բանակին:
Շնորհակալություն գրքասեր անցորդներին ակտիվության և նախաձեռնությանը մասնակցելու համար»,- նշված է թանգարանի ֆեյսբուքյան էջում։
Հարակից հրապարակումներ`
- «Դև ուժը, կամքն ու նվիրումը իր կյանքի մասին պատմող գրքի միջոցով կրկին թող նյութականանան հանուն բաղձալի հաղթանակի»
- Գրքեր վիրավոր զինծառայողներին՝ «Դարակից»
- «Դարակ»-ի նախաձեռնությունը. Գիրքը՝ Զենք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան