Անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները, դադարեցնել մարդկանց մահը․ Պուտին
Առաջին փուլում անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները, դադարեցնել մարդկանց մահը, նստել բանակցությունների սեղանի շուրջ և այն առաջարկների հիման վրա, որոնք մշակվել են Մինսկի խմբի և Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի համանախագահների կողմից, այդ Մինսկի խմբի այլ անդամների մասնակցությամբ, այնտեղ շատ երկրներ կան, այդ թվում` Թուրքիան, եվրոպական մի շարք պետություններ, այդ աշխատանքի հիման վրա կոնսենսուս և շահերի հավասարակշռություն գտնել: Դա հնարավոր է անել։ Այստեղ հեշտ լուծումներ չկան, քանի որ հանգույցը շատ բարդ է կապված: Մեր դիրքորոշումը բաց է. խոսել հինգ գումարած երկու շրջաններն Ադրբեջանին փոխանցելու մասին` ղարաբաղյան գոտու համար որոշակի ռեժիմի ապահովմամբ, Հայաստանի հետ փոխգործակցությամբ»,- ասել է Պուտինը։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը ամեն ինչ անում է Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար. Պեսկով
- Սաֆրաստյան. Էրդողան-Պուտին բանակցություններում, հավանական է, քննարկվել է հայերի անվտանգության հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին