
Սամվել Կարապետյանը կվերականգնի Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատունը
«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և Ռուսաստանի հայ ձեռներեցների միության նախագահ Սամվել Կարապետյանը պատրաստվում է վերակառուցել Ստեփանակերտի հիվանդանոցի ռմբակոծված ծննդատունը: Այդ մասին գործարարն ասել է «ՌԻԱ նովոստի»-ին:
Չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների ներքո գործող պաշտոնական տեղեկատվական կենտրոնը հաղորդում էր տարածել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ստեփանակերտի ծննդատան շենքի հրթիռակոծման մասին: Բաքուն էլ իր հերթին այն անվանել էր ապատեղեկատվություն:
«Ես ուզում եմ արցախցիներին միանշանակ վստահեցնել, որ մենք Ստեփանակերտում անպայման կկառուցենք նոր ժամանակակից ծննդատուն: Այստեղ նոր կյանքեր են ծնվելու»,- ասել է Սամվել Կարապետյանը: