Քաղաքագետ. Սա արդեն Բաքվի կորպուսի մաշվելուց հետո վերջին ռեզերվն է
Քաղաքագետ Հայկ Բալանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Փաստորեն Նախիջևանի սահմանին Սյունիքի հատվածում ռուսական զորքերի ի հայտ գալուց հետո պլանները փոխվեցին ու Նախիջևանի առանձին բանակը (իրականում ոչ մեծ բանակային կորպուս) նետեցին մարտի:
Այ սա արդեն Բաքվի կորպուսի մաշվելուց հետո վերջին ռեզերվն է: Սրանից հետո արդեն գյուղացիներին են ուղարկելու, ոչ թե հատուկջոկատայիններ:
Խառնվել պետք չի: Անտառում շատ դժվար է դիրք պահելը: Ոչինչ չի երևում: Բաց դաշտում կամ սարում կիլոմետրով տեսնում ես ամեն ինչ, անտառում ոչինչ:
Այդ պատճառով ներթափանցել են: Սրանք վերջին լուրջ ռեզերվն են»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը լրջագույն ռազմական ռեսուրս է ներդրել Շուշիի ուղղությամբ․ Արայիկ Հարությունյան
- Բերձորի ուղղությամբ մեր ԶՈւ-ին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել. ՊՆ ներկայացուցիչ