Դեսպանությունը կոչ է անում Ֆրանսիայում բնակվող ՀՀ քաղաքացիներին, ֆրանսահայ համայնքին չտրվել որևէ սադրանքի
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտում է հոկտեմբերի 28-ին Վալանս տանող ճանապարհին ազգությամբ հայ խաղաղ ցուցարարների դեմ ռասայական խտրականության հողի վրա իրականացված հարձակումը, որի արդյունքում կան տուժածներ և մարմնական վնասվածքներ ստացողներ։
«Բռնության յուրաքանչյուր դրսևորում, առավել ևս՝ խաղաղ ցույց անող քաղաքացիների նկատմամբ, որևէ պարագայում չի կարող ընդունելի լինել։
Միևնույն ժամանակ, դեսպանությունը կոչ է անում Ֆրանսիայում բնակվող ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներին չտրվել որևէ սադրանքի՝ հավատարիմ մնալով ֆրանսիական օրենսդրության պահանջների»,- նշված է դեսպանության հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ երեկ Ֆրանսիայում հայերը բողոքի ակցիա էին իրականացնում՝ ի աջակցություն Արցախի։ Նրանք փակել էին Վալենսի ճանապարհը, և պահանջում են վերջ դնել Ադբեջանի և Թուրքիայի սանձազերծած ագրեսիային։ Ակցիայի ժամանակ հայերի և թուրքերի միջև տեղի է ունեցել միջադեպ։
Հարակից հրապարակումներ`
- Միանգամից հարձակվեցին մեր ժողովրդի վրա՝ մուրճերով, դանակներով, ծառի հաստ ճյուղերով, լոմերով․Ֆրանսահայը՝ տեղի ունեցած միջադեպի մասին
- Հայերը ծափերով ողջունեցին Ֆրանսիայի ոստիկաններին
- Ֆրանսիայում բողոքի ակցիայի ժամանակ թուրքերի հարվածից հայ երիտասարդը ծանր վիրավորում է ստացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան