Բարեգործական համերգ-դրամահավաք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ
Հոկտեմբերի 30-ին ժամը 13.00, Վազգեն Սարգսյան 10 հասցեի (Piazza Grande) հարակից տարածքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ տեղի կունենա բացօթյա բարեգործական համերգ‚ որի ընթացքում հանգանակված բոլոր միջոցները կփոխանցվեն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։
Համերգները հեռարձակվելու են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ֆեյսբուքյան էջերով։
Համերգներ տեղի կունենան նաև՝
° հոկտեմբերի 31-ին՝ ժամը 17.00‚ Կասկադում‚
° նոյեմբերի 1-ին՝ ժամը 17.00‚ Շառլ Ազնավուրի հրապարակում («Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածք)‚
° նոյեմբերի 2-ին՝ ժամը 13.00‚ Գարեգին Նժդեհի հուշարձանի մոտ (Նալբանդյան-Արամի-Բուզանդի-Հանրապետության փողոցներին հարակից զբոսայգի)։
Հարակից հրապարակումներ`
- 160 հազար դրամ բանակին՝ գրքասեր անցորդներից
- Սիմֆոնիկ նվագախումբը կկազմակերպի բարեգործական համերգներ
- Բարեգործական համերգների հասույթը՝ արցախցիների կարիքներին
- «Դարակ»-ի նախաձեռնությունը. Գիրքը՝ Զենք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան