ՊԲ-ն հրապարակել է Գյանջայում ու Բարդայում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը
Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է Ադրբեջանի քաղաքներում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը.
Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը
· ՊՆ ՌՕՈւ ռազմաօդային բազա, ուղղաթիռային ավիաէսկադրիլիա
· ԶՈՒ ԳՇ մոտոհրաձգային բրիգադի ՄՏՎ,
· ՆԶ առանձնահատուկ նշանակության բրիգադ,
· ՊՆ մարտական կառավարման կենտրոն,
· ԶՈՒ ԳՇ ռադիոտեխնիկական գումարտակ,
· ՊՆ կենտրոնական ենթակայության վառելիքաքսուկային նյութերի բազա,
· Պաշտպանական արդյունաբերության նախարարության մեքենաշինական գործարան, ավիացիոն վերանորոգման գործարան և հրետանու սպառազինության վերանորոգման գործարան:
Ադրբեջանի Բարդա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը
· 1-ին ԲԿ շտաբ
· Վերանորոգման գումարտակ
· Կապի առանձին գումարտակ
· Զենիթահրթիռային դիվիզիոն
· Տանկային բրիգադ
· Հակատանկային դիվիզիոն։
Հիշեցնենք, որ այսօր թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվում Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները:
ՊԲ-ն ի պատասխան զգուշացրել էր՝ իրադրության հետագա լարման համար ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի հանցագործ ղեկավարությունը։
Հարակից հրապարակումներ`
- Մարտակերտ քաղաքի վրա թշնամին կիրառել է ռազմական ավիացիա. ԱԻՊԾ
- ԱՀ ՊՆ. Ադրբեջանը «Սմերչ» համալիրներից հրթիռակոծում է Ստեփանակերտը, Շուշին և Մարտակերտը
- Տիգրան Աբրահամյան. «Բայրաքթարներ»-ի խոցումը բավականին հուսադրող ազդանշաններ են փոխանցում
- ՊԲ-ն ոչնչացրել է թշնամական հերթական «Բայրաքթարը». Արցախի ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին