Իրավաբանն արցախցիների անունից բաց նամակ է հղել է Մհեր Գրիգորյանին
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը, որ այս օրերին ակտիվորեն ներգրավված է Հայաստան ժամանակավորապես արցախցիներին սոցիալական աջակցության աշխատանքներում, բաց նամակով դիմել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին.
«Հարգելի պարոն Գրիգորյան,
Դիմում եմ Ձեզ բազմաթիվ արցախցիների անունից և դիմում եմ՝ որպես ոչ միայն բանկերի և բանկային գործունեության ոլորտը համակարգող փոխվարչապետ, այլև՝ որպես հիմնական աշխատող օղակ։
Բազմաթիվ արցախցիներ դիմում են ինձ՝ մտահոգություն հայտնելով, որ Արցախբանկը շարունակում է ակտիվորեն գանձել իրենց վարկային գծերի տոկոսադրույքները, իսկ չվճարելու դեպքում վրա են հասնում բացասական իրավական հետևանքներ։
Հաշվի առնելով ստեղծված պատերազմական իրավիճակը և այն ծանր սոցիալական վիճակը, որում հայտնվել են արցախցի փախստականները, խնդրում եմ ձեզ հնարավորինս սեղմ ժամկետում միջոցներ ձեռնարկել, որպեսզի Արցախբանկի կողմից տարաժամկետվեն փախստականների վարկային գծերի տոկոսագումարների վճարումները։
Ի լրումն «Ամեն ինչ Արցախի ու ամեն ինչ արցախցու համար» տեսլականի՝ միասին հաղթելու ենք ոչ միայն՝ առաջնագծում, այլև՝ թիկունքում»։
Հարակից հրապարակումներ`
- Ռազմաճակատում զոհվածների վարկային պարտավորությունների ներմանը նպաստող օրենքը մտել է ուժի մեջ. Ֆինանսների փոխնախարար
- Առաջարկվում է ներել ռազմաճակատում զոհված կամ վիրավորված քաղաքացիների վարկային պարտավորությունները
- Զորակոչված կամ կամավորագրված հաճախորդների վարկերի մարումները սեպտեմբերի 27-ից հետո չկատարելու դեպքում ուշացում չի համարվի
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա