Կռիվ գնալու և անպայման հաղթելու մտադրությամբ կամավորագրվածների մարզումները
«Զինուժ մեդիան» ներկայացրել է կամավորների մարզումները՝ առաջնագիծ մեկնելուց առաջ։
«Ես ժամանել եմ Բելգիայից, որպեսզի օգտակար լինեմ տարբեր ոլորտներում, ցանկալի կլիներ՝ մասնագիտականում։ Բայց եկել եմ մտադրությամբ, որ ողջ ուժով ու ողջ գիտելիքով օգտակար լինեմ»,- նշում է կամավորներից մեկը։
Մյուսն էլ վստահեցնում է՝ կամավորագրվել է, որ կռիվ գնա՝ օգուտ տալու, հաղթելու։
«Երբ պատերազմը սկսվեց, բոլորը սկսեցին մասնակցել կամավորական տարբեր աշխատանքների։ Բայց ես միանգամից որոշել եմ մասնակցել այս դասընթացին, որտեղ ներառված է կրակային պատրաստություն, առաջին բուժօգնություն, ալպինիզմ»,- ներկայացնում է աղջիկ կամավորներից մեկը։
Հայրենիքի պաշտպանությանը կամավորագրվածները պնդում են՝ մարտական ոգին շատ բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական. «Մենք մենակ հաղթելու տարբերակով կարող ենք թշնամուն խաղաղություն պարտադրել, և մենակ հաղթելու մեջ է մեր փրկությունը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում