Զե՛րծ մնացեք հակաիսլամական հայտարարություններից՝ և մամուլում, և սոցցանցերում. Ստեփան Դանիելյան
«Հարգելի ամենոք, մեծ խնդրանք ունեմ: Զերծ մնացեք հակաիսլամական հայտարարություններից՝ և մամուլում, և սոցցանցերում»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նա նշել է, որ հիմա Իրանում հայերի դեմ մեծ ալիք է բարձրացել և տեղի հայերը ծանր վիճակում են, որովհետև Ֆրանսիայի դեպքերի հետ կապված մեր ԱԳՆ հայտարարությունից մի հատված, սխալ մեկնաբանություններով, Իրանի ադրբեջանցիները տարածում են մամուլում ու սոցցանցերում, հայտարարելով, որ մենք Իսլամի դեմ ենք ու արդարացնում ենք Մարգարեի ծաղրանկարները:
«Վիճակը լուրջ է: Մենք ունենք հայրենակիցներ, որոնք բնակվում են մուսուլմանական երկրներում և մեր ամեն մի հայտարարություն, խոսք ադրբեջանցիները հետևում են ու տարածում այդ երկրներում, հակահայկական տրամադրություններ ստեղծելու նպատակով:
Այս շիկացած մթնոլորտում զերծ մնացեք սոցցանցերում ու մամուլում նման ծաղրանկարների տարածումից և հակաիսլամական խոսքերից:
Եղեք պատասխանատու»,- գրել է Ստեփան Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ահաբեկչական հարձակում Նիցայում․ կան զոհեր ու վիրավորներ
- Ֆրեզնոյում խաղաղ ցույցի ընթացքում երկու հայ է դանակահարվել
- Ֆրանսիայում կոտրել են Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշատախտակը