Եվս 25 վարձկանների դիեր են ուղարկվել Սիրիա
Լեռնային Ղարաբաղում սպանված 25 վարձկանների մարմինները հոկտեմբերի 28-ին ուղարկվել են Սիրիա։ Նման տեղեկատվություն հոկտեմբերի 28-ին հրապարակել է Սիրիայի մարդու իրավունքների մոնիթորինգի կենտրոնը՝ ավելացնելով, որ կենտրոնի ակտիվիստների փոխանցմամբ մարմինները տեղափոխվել են հենց երեկ Հալեպի հյուսիսային մասում գտնվող Հուր Քիլիս ռազմական սահմանով։
Նշվում է, որ սեպտեմբերի վերջից ի վեր, երբ Թուրքիայի կառավարությունը սիրիացի վարձկաններին ուղարկել է առաջին գիծ՝ Ադրբեջանի ղեկավարությամբ կռվելու Հայաստանի դեմ, սպանված վարձկանների թիվը հասել է 217-ի։ Նրանցից 163-ի մարմինները տեղափոխվել են Սիրիա, մյուսները մնացել են Ադրբեջանում։
Կենտրոնը վկայակոչելով իր աղբյուրներին, գրում է, որ վերջին օրերին ևս 300 կռվող է ուղարկվել Ադրբեջան։ Թուրքիան ջանքեր է գործադրում նոր վարձկաններ ուղարկելու համար, քանի որ նրանցից շատերը հրաժարվում են մեկնել ու կռվել Ադրբեջանում։
Նշվում է, որ բացի մեծ կորուստները, հրաժարվելու պատճառներից մեկը կապված է հավատքի հետ։ Սիրիացիները իմանալով, որ ադրբեջանական ուժերը շիական համայնքից են, անմիջապես վերադարձել են, չհաշված վատ պայմանները։
Կենտրոի հրապարակած տեղեկատվության համաձայն, ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղի դեմ կռվելու համար ուղարկվել է 2 350 վարձկան, նրանցից 320-ը վերադարձել են այն բանից հետո, երբ հրաժարվել են վճարել։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Սիրիացի վարձկաններին խոստանում են մի քանի հազար դոլար գումար, սակայն վճարում են 400 դոլար
- «ՌազմԻնֆո»-ն Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունում սիրիացի վարձկանների ապացույցներ է հրապարակել
- Արցախի ՊԲ ստորաբաժանումները շարունակում են ոչնչացնել վարձկան-ահաբեկիչներին
- Վերադարձի դեպքում՝ 1800,իսկ չվերադառնալու դեպքում 30 000 ԱՄՆ դոլար է վարձկան գրոհայիններիների աշխատավարձը․ Նովայա Գազետա
- «Հանեք մեզ այս ճահճից». Ադրբեջանի բանակի կազմում կռվող վարձկանի զանգի ձայնագրությունը
- Ադրբեջանը վարձկաններին ստիպել է գործողություններ ձեռնարկել նաև Հորադիզում. Արշակ Մարտիրոսյան
- Վարձկանները պետք է ճնշեն նաև Ադրբեջանի ներքին խռովությունները. Դավիթ Բաբայան
- Բոլոր դեպքերով, այդ թվում՝ վարձկաններ ներգրավվելու փաստերով, հարուցվել են քրգործեր. Զինվորական դատախազ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին