Ամերիկայի հայկական համագումարը 2մլն դոլարից ավել գումար կնվիրաբերի Հայաստան համահայկական հիմնադրամին
Ամերիկայի հայկական համագումարը հայտարարել է, որ մարդասիրական արշավի դրամահավաքի արդյունքում հավաքված գումարի չափը գերազանցել է 2մլն դոլարը, որը կնվիրաբերվի Հայաստան համահայկական հիմնադրամին, որից ուղիղ կօգտվեն Արցախի և Հայաստանի բնակիչները: Այս մասին տեղեկանում ենք Ամերիկայի հայկական համագումարի կայքից։
«Հայկական համագումարն իր սրտանց շնորհակալությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս կարևոր մարդասիրական ջանքերում», - ասել է համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
Արշավը մեկնարկել էր Համագումարի անանուն անդամի կողմից 1 միլիոն ԱՄՆ դոլար նվիրատվությամբ, և վերջին 17 օրերերին էլ հավաքվել էր 1,095,938,12 դոլար՝ ընդհանուր կազմելով 2,095,938,12 ԱՄՆ դոլար:
«Այսքան կարճ ժամանակահատվածում համայնքի աջակցության հիմքը իսկապես ոգեշնչող էր: Միասին մենք շարունակում ենք համերաշխ մնալ Արցախի և Հայաստանի ժողովրդի հետ, և այդ միջոցները նրանց կտրամադրեն շատ անհրաժեշտ օգնություն այս դժվարին ժամանակներում: Միասին մենք ուժեղ ենք Արցախում», - ասել է Արդունին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան