Արցախում հավատում են ջահելներին
Արցախում ապաստարաններ տեղափոխված կանայք ու ռազմաճակատ չմեկնած տղամարդիկ զինվորների համար քնապարկ, հագուստ են կարում։
«Ուզում էի գնայի ճակատ, 60 անց մարդ եմ, ասում են՝ գործ չունես։ Այստեղ ինչով կարողանում եմ, օգնում է, էլի»,- կառավարության պատրաստած տեսանյութում ասում է մի տղամարդ։
Կանանցից մեկը շարունակում է. «Ամեն կարելուց մտածում եմ, որ կարող է իմ տղան է մրսում դիրքերում, դրա համար իմ ողջ եռանդը, սերը, կարողությունը, հավատը դնում եմ այս քնապարկի մեջ»։
Ապաստարանում գտնվող արցախցիները հավատում են «մեր ջահելներին», ուղղակի, ինչպես նշում են նրանք, համբերություն է պետք։
«Չունենք ոչ մի այլ տարբերակ, չկա տարբերակ։ Պետք է կանգնենք ու մնանք կանգնած»,- ասում է կանանցից մեկը։
Նրանք իրենց աշխատանքը կատարում է ապաստարնի բնակիչներից մեկի երգի ներքո.
«Դե զարկեք տղերք, դե զարկեք քաջ–քաջ,
Ջարդենք շուն թուրքին, քայլենք մենք մենք առաջ։
Արդյոք ովքեր են, հեյ, ինչ կտրիճներ են,
Արցախը վկա, հայոց քաջերն են»։
Իսկ վերջում անպայման՝ «Փառք հայոց բանակին»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան