Արցախյան համ ու հոտը՝ Երևանում
Երևանյան հյուրանոցներից մեկի՝ City Hotel by Picnic-ի խոհանոցից անուշաբույր հոտ է տարածվում։ Արցախցի կանայք կարկանդակ են պատրաստում, գրում է «Հանրային լրագրության ակումբ»-ը։
«Այստեղ արդեն մեկ ամիս է՝ ապաստանել են Արցախի տարբեր քաղաքներից ու գյուղերից ժամանած ընտանիքներ՝ շուրջ 36 մարդ։
Հյուրանոցում ապաստանած երեխաներն ու պատանիները զբաղված են իրենց խաղերով, դասերով ու առօրյա զրույցներով, իսկ ահա կանայք որոշել են «ձեռքները ծալած չնստել»։
«Տիկին Լյուբան գլխավորում է խոհանոցի աշխատանքը։
Մեկը խմորն է հունցում, մյուսը՝ միջուկ պատրաստում, մեկն էլ արագ-արագ կարկանդակն է շուռումուռ տալիս, որ համաչափ եփվի։
Առավոտյան 11-ն է, բայց արդեն 300 պատվեր ունեն․ հասցնել է պետք։
«Ժինգյալով հացի համար մեծ վառարան է պետք, էստեղ տեղը նեղ է, հարմար չէ, դրա համար ենք կարկանդակ պատրաստում»,- բացատրում են կանայք։
Արցախցի կանայք նախ իրենց փոքրիկների ու հյուրանոցի անձնակազմի համար էին պատրաստել, միասին համտեսել էին ու հավանել։ Կարկանդակները վաճառելու ու դրանից եկամուտ ստանալու գաղափարն առաջարկել է «Picnic Hotels» ընկերության համահիմնադիր Արտաշես Մելքումյանը։
«Պատրաստեցին, փորձեցինք, շատ համով էր։ Մտածեցի, որ կարող ենք նաև վաճառել, գումարի մի մասն իրենց տալ, մյուս մասով էլ կումունալ ծախսերը հոգալ։ Հատկապես, երբ մարդիկ պատրաստ են վճարել ցանկացած գին, որովհետև գիտեն՝ օգնում են Արցախի մեր հայրենակիցներին»,- ասել է նա։
Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 29-ից սկսած Արտաշես Մելքումյանն ու ընկերները բնակության վայր են գտել Արցախից ինքնաբուխ Հայաստան ժամանած 96 մարդու համար։ 36-ը հյուրանոցում են, մնացածներին տրամադրել են նախկինում զբոսաշրջիկների համար նախատեսված բնակարանները՝ կրկին անվճար»։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա