ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ Արցախ և մարտական գոտիներին մոտ գտնվող շրջաններ այցերից
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունն այսօր հայտարարություն է տարածել, որով կոչ է անում առավելագույն զգոնություն ցուցաբերել ու խորհուրդ է տալիս Հայաստանում բնակվող ֆրանսիացիներին սահմանափակել իրենց ճանապարհորդությունները։
Նշվում է, որ սեպտեմբերի 27-ից Արցախի պատերազմն ուղղակիորեն ազդել է Հայաստանում գտնվող ընտանիքների, հարազատների, ընկերների ու ծանոթների վրա:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը շարունակում է մնալ առավել մոբիլիզացված, քան երբևէ և ամեն օր հսկում է իրավիճակը` կապվելով Հայաստանի իշխանությունների հետ, և մշտական կապի մեջ է Եվրոպայի և Արտաքին գործերի նախարարության և նրա ճգնաժամային կենտրոնի հետ:
Այս համատեքստում պետք է շարունակվի առավելագույն զգոնությունն ու հարգանքը Հայաստանի իշխանությունների հրահանգների նկատմամբ:
Հայաստան ուղևորվելու ծրագիր ունեցող ֆրանսիացիներին առաջարկվում է այն հետաձգել ու հիշեցվում է, որ ռազմական դրության և ընդհանուր զորահավաքի շրջանակներում 18-ից 55 տարեկան բոլոր հայերը, ներառյալ ֆրանսիական քաղաքացիությամբ, չեն կարող լքել Հայաստանը և ցանկացած պահի կարող են մոբիլիզացվել:
Ֆրանսիայի դեսպանատունը կրկնում է, որ պետք է զերծ մնալ Լեռնային Ղարաբաղ և մարտական գոտիներին մոտ գտնվող շրջաններ ցանկացած այցերից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան