Արցախում վիրավորված ռուս լրագրողը պատմել է իր երրորդ վիրահատության մասին
Արցախում վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտենոկը հայտնել է, որ երրորդ անգամ վիրահատվել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Այս մասին նա գրել է իր «Տելեգրամի» էջում։
Նա տեղեկացրել է, որ վիրահատությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ի առավոտյան: Ըստ նրա, Հայաստանի լավագույն նյարդավիրաբույժներից մեկը ՝ բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Հովհաննիսյանն է ղեկավարել բժշկական թիմը:
«Վիրահատությունը հաջողությամբ ավարտվեց: Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում «Էրեբունի» կենտրոնի բոլոր աշխատակիցներին: Արհեստավարժությունը և բարությունը այս հիանալի մարդկանց հատկություններն են», - գրել է նա։
Հոկտեմբերի 8-ին, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարը երկու անգամ գնդակոծվել է: Արդյունքում տուժել են Ռուսաստանի երեք քաղաքացիներ՝ Յուրի Կոտենոկը, Լեւոն Արզանովը և նրան ուղեկցող խմբի անդամ Հրանտ Բալադյանը։ Վերջին երկուսը հետագայում տեղափոխվել են Ռուսաստան: Յուրի Կոտենոկին տեղափոխել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Հարակից հրապարակումներ`
- Շուշիում վիրավորված ռուս լրագրողը կարող է վերադառնալ Մոսկվա
- Շուշիում վիրավորված ռուս լրագրող. Նույնիսկ Չեչնիայում չեմ տեսել նման դաժանություն
- Շուշիում վիրավորված ռուս լրագրողը դուրս է եկել կոմայից
- Վիրավորված ռուս լրագրողները հատուկ չվերթով կտեղափոխվեն Մոսկվա
- Զախարովա. Արցախում վիրավորված ռուս լրագրողները կտեղափոխվեն Երևան
- Շուշիում վիրահատում են Ադրբեջանի ռմբակոծությունից տուժած ռուս լրագրողին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան