Շվեդահայերը ավտոերթ են կազմակերպել Ստոկհոլմում՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը
Այսօր Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում այսօր կազմակերպվել է ավտոերթ՝ Արցախի ճանաչման պահանջով։
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում շվեդաբնակ Արմինե Սաղյանն ասաց, որ Շվեդիայի տարբեր քաղաքաներից իրենց մեքենաներով հայերը եկել են Ստոկհոլմ, որպեսզի մասնակցեն ավտոերթին։ Նրանք Հայաստանի, Արցախի դրոշներ են փակցրել մեքենաներին։
Այսպիսով, հայ համայնքի ներկայացուցիչները մոտ 700-ից ավելի մեքենաներով մայրաքաղաք Ստոկհոլմում անցկացրել են երթ՝ դրանով նաև փորձելով Շվեդիայի ուշադրությունը հրավիրել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին։
Ի դեպ, երթի ընթացքում մասնակիցներին ուղեկցել են ոստիկաններ։
Արմինե Սաղյանը նաև հայտնեց, որ հայ համայնքի ներկայացուցիչները քաղցրավենիք էին պատրաստել ու վաճառել, որպեսզի ամբողջ հասույթը տրամադրեն «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
«Կարող ենք ասել, որ Սկանդինավիայում երթն աննախադեպ էր։ Հուսով ենք, որ աշխարհն ի վերջո կդատապարտի Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան, ինչպես նաև կճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը»,- ասաց երթի մասնակիցը։
Հարակից հրապարակումներ`
- Շվեդիան պետք է քայլեր ձեռնարկի և նպաստի Արցախում պատերազմի դադարեցմանը. Մուրադ Արթին
- Շվեդիայում հայերի ակցիան ՀՀ դեսպանատան մոտ՝ ի աջակցություն Հայաստանի
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան