
Պուտինն Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Արցախում տեղի ունեցող իրադարձությունները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը, Եվրոպայում տեղի ունեցած ահաբեկչությունները և այլ հարցեր: Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Քննարկվել է իրավիճակը Անդրկովկասում` շեշտը դնելով Ղարաբաղում իրավիճակի զարգացման վրա»,- նշել է Պեսկովը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հատնել է, որ մտքեր են փոխանակվել նաև նախորդ օրը Եվրոպայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ:
«Հանդիպման մասնակիցները մեկ անգամ ևս խստորեն դատապարտեցին ահաբեկչությունն՝ իր ցանկացած դրսևորումներով»,- շեշտել է Պեսկովը:
Հարակից հրապարակումներ`
- Պեսկովը չի խոսել Ղարաբաղում ռուս խաղաղապահներին տեղակայելու հնարավորության մասին
- Պեսկով. ԼՂ-ում մարտերը շարունակվում են, ինչն ափսոսանքի ու մտահոգության տեղիք է տալիս