Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է Ռուստամ սարկավագ Պողոսյանը
Էջմիածնի Սուրբ Մարիամ Աստվածածին Եկեղեցու ֆեյսբուքյան էջը հայտնում է.
«Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերի ժամանակ մահացել է Էջմիածնի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու նվիրյալ և խոնարհ սպասավոր Բարեշնորհ Ռուստամ սարկավագ Պողոսյանը։
«Ռուստամ սարկավագի մահը մեծ կորուստ էր ամենքիս համար։ Աղոթենք, որ Տերը իր լույս օթևաններում բնակեցնի մեր հերոս տղաների հոգիները։
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հանուն հայրենիքի և Արցախի ժողովրդի ազատության իր կյանքն ընծայել էր ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության սպասավոր Նարեկ սարկավագ Պետրոսյանը։
Panorama.am-ի հետ զրույցում ՀՀ զինված ուժերի հոգևոր սպասավոր Տեր Ենովք քահանա Եսայանը տեղեկացրել էր, որ ռազմական գործողությունների գոտում՝ հենց առաջնագծում է գտնվում մոտ 25-30 հոգևորական՝ գնդերեցներ և թեմերից քահանաներ կամավոր սկզբունքով։ Պատերազմի ընթացքում արդեն երեք հոգևորական վիրավորում է ստացել, մեկ հոգևորական տաս օրից ավելի անհայտ կորած է։
Հարակից հրապարակումներ`
- Զոհվել է Նարեկ սարկավագ Պետրոսյանը
- Առաջնագծում՝ գնդերեցներ ու քահանաներ կամավոր սկզբունքով
- ԱԹՍ-ի արկն ընկել է գնդերեց Դավիթ սարկավագի մեքենայի վրա
- Զինվորները մկրտվում են մարտից առաջ
- Գնդերեցները երգելով գնում են առաջնագիծ