
Սուրեն Բարսեղյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում
Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակից հայտնում են, որ Սուրեն Բարսեղյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:
«Արցախը նոր հերոս ունի
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Սուրեն Բարսեղյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում»,- ասվում է ՊԲ տարածած հայտարարության մեջ: