Վաղը Վրաստանում ընտրություններ են
Հոկտեմբերի 31-ին Վրաստանում կայանալու են խորհրդարանական ընտրություններ։ 1tv.ge-ի հաղորդմամբ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Թամար Ժվանիան հայտնել է, որ ընտրողները կկարողանան ընտրել 150 պատգամավորների, 120-ին համամասնական, իսկ 30-ին մեծամասնական ընտրակարգի հիման վրա:
«Չնայած համավարակին, ընտրություններին գնալը միանգամայն անվտանգ է, քանի որ քվեարկության շենքերում նախատեսված կլինեն բոլոր կանխարգելիչ միջոցառումները, որոնք կկանխեն վարակի տարածումը: Բացի այդ, ճանաչված է, որ առողջության տեսանկյունից ռիսկային չէ այն փոքր ժամանակը, որն անհրաժեշտ է քվեարկության համար: Ցանկանում եմ հիշեցնել ընտրողներին, որ տեղամաս հասնելուն պես անպայման պետք է շնչադիմակ կրեն, սակայն եթե չունենան, ընտրատեղամասում նրանց կապահովեն դրանով:
Ընտրողները պետք է ընտրություն կատարեն 50 ընտրական սուբյեկտի, 48 քաղաքական կուսակցությունների և երկու դաշինքների միջև, ինչպես նաև ընտրություն պետք է կատարեն այդ սուբյեկտների և նախաձեռնողական խմբերի կողմից ներկայացված մեծամասնական թեկնածուների միջև»,- հայտարարել է Թամար Ժվանիան:
Նրա խոսքով, ընտրությունների համար պատրաստվել է 3665 ընտրատեղամաս:
«Բացառության դեպքում ստեղծվել է 11 ընտրատեղամաս և ստացիոնար, բուժհաստատության և ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց համար 127 հատուկ տեղամաս, ինչպես նաև 52 տեղամաս, որը բացվել է աշխարհի 38 երկրներում, այդ թվում` երկուսը Աֆղանստանում»,- ասել է Թամար Ժվանիան:
Ըստ ԿԸՀ-ի, հիվանդանոցներում և մեկուսացման (կարանտին, ինքնամեկուսացում) հոկտեմբերի 31-ի ընտրություններին կմասնակցեն 10 845 ընտրողներ շարժական քվեատուփի միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան