Օբաման ու Թրամփի երեխաները՝ ԱՄՆ նախընտրական քարոզարշավում
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ճանապարհորդում է ամբողջ երկրով` քարոզելով իր նախկին փոխնախագահ Ջո Բայդենի օգտին:
ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման հայտարարում է. «Ո՞րն է Թրամփի եզրափակիչ փաստարկը: Այն, որ մարդիկ չափազանց կենտրոնացած են COVID-ի վրա»: Իր ծաղրով Օբաման Բայդենի համար «հարձակվողի» դեր է խաղում, իսկ նրա քարոզչությունը ուղղված է միասնության: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Վերլուծաբան Ուիթ Այրեսի խոսքով՝ «Սովորաբար այդ ռազմավարությունը վերապահված է փոխնախագահի թեկնածուին: Բայց երբ ունեք մեկը, ով Բարաք Օբամայի պես լավ հարձակվող է, և կարծես թե ավելի շատ է ցանկանում այդ դերը խաղալ, քանի որ նա ավելի սիրված է և ավելի հայտնի է, քան Կամալա Հարիսը, դա կստիպի ողջամիտ դատողություն անել»:
Հանրապետական կուսակցության վերջին նախագահ Ջորջ Բուշը չի քարոզել Թրամփի օգտին: Մայիսին նա համաճարակի ֆոնին միասնության տեսաուղերձ հղեց: Թրամփը պատասխանեց թվիթով՝ քննադատելով նախկին նախագահին:
Փոխարենը նրա քարոզարշավին ապավինում են նախագահի երեխաներ Դոն կրտսերը, Էրիկը, Թիֆանին և Իվանկա Թրամփը:
Իվանկա Թրամփն ասել է.«Ձեզանից ոմանք երևի թե շատ վաղուց դեմոկրատներ էին, բայց դուք արդեն չեք ճանաչում այդ կուսակցությունը: Նրանք նախատեսում են Ամերիկան սոցիալիստական երկիր դարձնել»:
Վանդերբիլթի համալսարանի վերլուծաբան Թոմաս Շվարցի կարծիքով՝ «Նա իր ընտանիքի սահմաններից դուրս հավատարիմներ չունի, այս տարիների ընթացքում ընտանիքը մեծ հեղինակություն է վայելել: Եվ թվում է, որ նրա թիմից շատերն իսկապես սիրում են այնտեղ տեսնել իր որդիներին և դուստրերին »:
Թեկնածուների կանայք նույնպես մասնակից են: Ջիլ Բայդենն ակտիվ էր քարոզարշավի ընթացքում: Միևնույն ժամանակ, առաջին տիկին Մելանյա Թրամփը երեքշաբթի օրը կատարեց իր առաջին անհատական քարոզարշավը, COVID-19-ից վերականգնվելուց հետո. «Շնորհակալություն այն բոլոր սիրո և աջակցության համար, որ ցուցաբերեցիք մեր նկատմամբ, երբ մեր ընտանիքի մոտ ախտորոշվեց COVID-19»:
Օբաման շաբաթ օրը կմիանա Բայդենին ճգնաժամային Միչիգան նահանգում: Թրամփն ուրբաթ օրը քարոզարշավ կանցկացնի Միչիգանում, Վիսկոնսինում և Մինեսոտայում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին