Քաղաքական 12:40 30/10/2020 Հայաստան

Ինչպե՞ս է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն աջակցում արցախցիներին

«Նախարարությունը հիմնականում համակարգում է արցախցի մեր հայրենակիցների առջև ծառացած սոցիալական բնույթի խնդիրների լուծումը, մասնավորապես՝ կացարանի, հագուստի և սննդի ապահովում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ աշխտանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը՝ ներկայացնելով Հայաստանում ապաստանած արցախցիներին ուղղված սոցիալական աջակցության աշխատանքները։

Նրա խոսքով, այս պահին Հր. Ներսիսյան 14/1 հասցեում (ք. Երևան) ստեղծվել է ժամանակավոր կայանման կետ։ Նպատակն այն է, որ արցախցի մեր հայրենակիցները, որոնք ժամանում են ՀՀ և չունեն հյուրընկալող ընտանիք և կայանելու վայր, կարողանան մոտենալ ժամանակավոր կայանման կետ, որտեղից կվերաուղղորդվեն իրենց ժամանակավոր կացարաններ։

«Նախարարության կողմից ռազմական դրության հայտարարման պահից սկսած գործարկվել է 114 թեժ գիծը, որն այժմ 24-ժամյա ռեժիմով է աշխատում։ Կառավարության կողմից էլ գործարկվել է 117 թեժ գիծը։ Մենք շուրջօրյա աշխատող 36 օպերատորների միջոցով հավաքագրում ենք ինֆորմացիա՝ մի կողմից ապաստան կամ աջակցություն հայցող քաղաքացիների համար, մյուս կողմից՝ մեզ են դիմում քաղաքացիներ, որոնք պատրաստ են աջակցություն տրամադրել։ Նաև իրականացրել ենք Արցախի գիշերօթիկներից և տարեցների խնամքի կենտրոններից շահառուների տեղափոխում և նրանց խնամքի կազմակերպում։

Բացի այդ, արցախցիների կենսաթոշակների և նպաստների վճարումը կկատարվի սահմանված չափով։ Հոկտեմբեր ամսվանից սկսած այդ վճարումները մենք կատարում ենք։ Արցախի քաղաքացիներն իրենց անձը հաստատող փաստաթղթով կարող են մոտենալ ՀՀ-ի իրենց փաստացի կացարանին մոտ գտնվող որևէ «Հայփոստ»-ի բաժանմունք»,- ներկայացրեց փոխնախարարը։

Նա նաև տեղեկացրեց, որ Կառավարությունը պատրաստել է օրենսդրական նախաձեռնություն, համաձայն որի՝ ՀՀ քաղաքացիներն իրենց սոցփաթեթներում կուտակված գումարները կարող են փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

«Արցախի Հանրապետության քաղաքացիները կարող են դիմումներ ներկայացնել սոցիալական ապահովման ծառայության իրենց տեղակայման վայրին մոտ որևէ տարածք, որպեսզի սկսվի իրենց թոշակների վերանշանակման կամ փաստացի վճարման գործընթացը»,- նշեց Տաթևիկ Ստեփանյանը։

Փոխնախարարը հավելեց, որ արցախցիներին աջակցելու համար ստեղծված բոլոր ինքնաբուխ խմբերն արդեն համագործակցում են նախարարության հետ.

«Նախարարությունը հիմնականում համակարգում է ժամանակավոր կացարանների տրամադրման գործընթացը, իսկ սննդի և հագուստի համակարգումն իրականացնում են ՏԻՄ-երը»։

Դիտարկմանը, որ հաճախ են սոցցանցերում հայտարարություններ տարածվում, որ արցախցի ընտանիքին բնակարան է պետք, ինչի՞ հետևանք է դա, Տաթևիկ Ստեփանյանն արձագանքեց՝ հիմնականում մեկ հայտարարությունը կրկնվում է տասնյակ անգամներ, և արձագանքումը միանգամից է։

«Նման դեպքերում որևէ սոցիալական ցանցում գրառում անելու փոխարեն կոչ եմ անում ուղակի զանգահարել 117, 114 թեժ գծեր։ Էն հանգամանքը, որ թեժ գիծը կարող է ծանրաբեռնված լինել և զանգից մեկ վայրկյան անց չպատասխանել, նորմալ է։ Զանգից հետո առավելագույնը մեկ ժամի ընթացքում մեր աշխատակիցները արձագանքում են»,- նշեց նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:56
Ոնց որ քյասիբի ռադիո լինեմ, ո՞նց կարա պետության մեջ որևէ մեկը թպրտա. Նիկոլ Փաշինյան
«Էլի էդ նույն մարդիկ, ովքեր հանրապետությունում ճռռիկներ-վռռիկներ էին անում, հազար ներողություն այս բառիս համար, էդ նույն մարդիկ էդ նույն...
Աղբյուր` Panorama.am
12:50
Կիրկորովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում դատական կարգադրիչների կողմից։ SHOT-ի փոխանցմամբ,  երգիչը  30-ից ավելի...
Աղբյուր` Panorama.am
12:40
Սագերի փողոցային շքերթ՝ Նիդեռլանդներում
«Գեղեցիկ կեցվածքով» քայլում են երաժշտության ներքո
Աղբյուր` Panorama.am
12:36
Բաքվում հայկական կողմի հետ հանդիպելու ժամանակ չունեն
Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը բաղկացած է երկու բաղադրիչից, որոնցից մեկն առանձին հանդիպումներն են։ Տեղական ԶԼՄ-ների...
Աղբյուր` Panorama.am
12:24
Մեկնարկել է հնդկական ֆիլմերի փառատոնը. մուտքն ազատ է
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը «Մոսկվա» կինոթատրոնում  մասնակցել է Հնդկական...
Աղբյուր` Panorama.am
12:23
Ոստիկանության աշխատողի հասցեին հնչել է էն կարգի հայհոյանք, որը մարդու սրբությունը պղծել է նշանակում. Փաշինյան
«2016 թվականի հուլիսյան դեպքերի ժամանակ, երբ ցուցարարների և ոստիկանության միջև միջադեպ տեղի ունեցավ, ես այդ օրն իմ ելույթում ասել եմ, որ...
Աղբյուր` Panorama.am
12:21
Իրավապահ մարմինները ձեզ պաս են տալիս. Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ականներին
«Իրավապահ մարմիները խուզարկել են կուսակցության գրասենյակը,  ինչ-որ թղթեր են հանել, որոնք հայտնվել են որոշ լրատվամիջոցների ...
Աղբյուր` Panorama.am
11:54
Լուկաշենկո. Աստված չանի՝ Բելառուսում կին նախագահ ընտրեն
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատասխանել է լրագրողների այն հարցին, թե արդյոք կինը կարող է լինել պետության ղեկավար։...
Աղբյուր` Panorama.am
11:48
Խոստանո՞ւմ եք, որ Արամ Զավենի Սարգսյանի «Պերֆեկտ ԹԻ Վի» հիշեցնող հարցազրույցներն էլ չեք տարածի. Խամոյանը՝ Մեսրոպյանին
«Հուլիսի 12-ին դուք ֆեյսբուքում մի այսպիսի գրառում եք արել «Այ անբովանդակ, սրբապիղծ, սադրիչ, սրիկա, հասա՞ր նպատակիդ, այ...
Աղբյուր` Panorama.am
11:34
«Քոչարի անիրական իրականը».Նորարական ցուցահանդես Ե. Քոչարի թանգարանում
Հոկտեմբերի 16-ից  Երվանդ Քոչարի թանգարանում մեկնարկել է «Քոչարի անիրական իրականը» խորագրով նորարարական ցուցահանդեսը։...
Աղբյուր` Panorama.am
10:57
Մեծ միջադեպ, ծեծկռտուք չի եղել, հրմշտոց է եղել, ես վիդեոներն եմ տեսել. Գնել Սանոսյանը՝ ՋԷԿ-ի միջադեպի մասին
«Երեկ տեղեկություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանի թիկնազորի նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանը, որն անհասկանալի ձևով պաշտոնազրկվեց և այսօր...
Աղբյուր` Panorama.am
10:50
Դեշամը խոսել է Մբապեի հոգեբանական խնդիրների մասին
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի խնդիրների մասին։ 25-ամյա ֆրանսիացին...
Աղբյուր` Panorama.am
10:30
Լուսացույցը միայն կարմիրն է ցույց տալիս
Հաղթանակ թաղամասի ու Շերամի փողոցի խաչմերուկում տեղադրված լուսացույցը փչացել է։ Այն միայն կարմիր լույս է ցույց տալիս, ինչի հետևանքով վթարային...
Աղբյուր` Panorama.am
10:26
ՀԾԿՀ-ի նախագահի թեկնածուն Սասուն Միքայելյանի ազգականն է. Ագնեսա Խամոյան
«Ինչպես է կատարվել թեկնածուի ընտրությունը, որովհետև պարոն Մեսրոպյանը, եթե չեմ սխալվում Սասուն Միքայելյանի ազգականն է։ Արդյոք այն որոշիչ...
Աղբյուր` Panorama.am
10:21
Վահե Հովհաննիսյան. Իսկ ի՞նչ ենք հակադրում այս ողբերգական ֆարսին
«Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Եթե ուզում ենք հասկանալ, թե ինչ կատարվեց երեկ...
Աղբյուր` Panorama.am
10:13
Կոկսակի վիրուսներն ախտահարում են տարբեր օրգաններ և համակարգեր՝ առաջացնելով մաշկի և լորձաթաղանթների հիվանդություններ
Հիվանդություններն ընթանում են կլինիկորեն ծանր և միջին ծանրության, առավել ծանր՝ մինչև 1 տարեկանների մոտ
Աղբյուր` Panorama.am
10:07
ԱՆԻՖ-ի գործով որևէ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ. Դատախազություն
ԱՆԻՖ-ում գույքի հափշտակության քրեական վարույթի շրջանակում  են հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել մի շարք քննչական գործողություններ։ Ի...
Աղբյուր` Panorama.am
10:06
Վրաստանը պատրաստ է միջնորդի դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում. Կոբախիձե
Վրաստանը պատրաստ է միջնորդի դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում, եթե նրանք դա ցանկանան։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
09:58
Իսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանում մեկ օրում առնվազն 30 մարդ է զոհվել
Շուրջ 30 մարդ է զոհվել, ևս 30-ը վիրավորվել է Լիբանանում Իսրայելի օդային հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը։...
Աղբյուր` Panorama.am
09:48
Մեր թիմը ստեղծեց գոլային պահեր, ուղղակի չկարողացանք ստեղծած գոլային պահերը վերածել գոլի. գլխավոր մարզչի պաշտոնակատար
«Երկու խաղակեսում էլ մեր թիմն ուներ առավելություն, ստեղծեց գոլային պահեր, ուղղակի չկարողացանք ստեղծած գոլային պահերը վերածել գոլի»,-...
Աղբյուր` Panorama.am
09:39
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Նոր սկանդալ է գրանցվել. Փաշինյանը վարչության նիստին ներկա Կարեն Սարուխանյանին թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության՝ նոյեմբերի 12-ի...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը շարունակում է առաջնային մնալ ՔՊ օրակարգում. Նա կրկին «կանչվել» է ՔՊ վարչության նիստին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները հաղորդում են, որ Անդրանիկ Քոչարյանը կրկին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Նոյեմբերի 15-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը աճել է, եվրոյինը և ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 15-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 385.94 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:18
Հրդեհ է բռնկվել Սարյան փողոցի բնակարաններից մեկում
 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն այսօր առավոտյան՝ ժամը 08:09-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան 1 հասցեում գտնվող շենքերից...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Արուսյակ Ջուլհակյանը «շարժվող» եկամուտներ է հայտարարագրել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, ով փորձում էր ծաղրել «Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Հրապարակ». Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ելույթի ընթացքում մածուն է կերել, որ կանխի թունավորումը ելույթից
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանը երեկ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթից առաջ...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմն առնել չի հաջողվում
«Հրապարակ» թերթը գրում է. «Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմն առնել չի հաջողվում, թիվը տարեցտարի մեծանում է։ 2024թ. 9...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Անդարդ «բրիգադը» երկիրը հասցրեց այս վիճակին
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած օրերին շատերի աչքից չէր վրիպել արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Արարատ...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Արուսյակ Ջուլհակյանը «շարժվող» եկամուտներ է հայտարարագրել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, ով փորձում էր ծաղրել «Սրբազան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում
12:16 14/11/2024

Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}