Ինչու կորոնավիրուսից մահացածների վերաբերյալ տվյալներ այլևս չեն հրապարակվում
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության տարածման պահից առողջապահության նախարարությունն իրավիճակի մասին տվյալներ ներկայացնելիս՝ հաղորդում էր նաև վարակից մահացած անձանց սեռն ու տարիքը։
Սակայն արդեն երկու օր է տվյալները ներկայացնելիս մահացածների սեռն ու տարիքը չի նշվում։ Panorama.am-ը դիմեց առողջապահության նախարարություն՝ մեկնաբանություն ստանալու, թե ինչով է պայմանավորված կոնկրետ այդ տվյալների չհաղորդումը։
ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն ասաց, որ այս փուլում ուղղակի նպատակահարամար չէ տարիք, սեռ, ուղեկցող հիվանդություններ նշել։
«Հավաքվում է այդ ամենը, անհրաժեշտության դեպքում, ոչ հիմա, կտրամադրվի այդ տվյալները»,- նշեց նա։
Կորոնավիրուսի մասին վերջին հրապարակումներից Panorama.am-ը նկատել էր, որ կա վիրուսից մահացողների տարիքի նվազում՝ կորոնավիրուսը «ջահելացել է»։ Սակայն մեր այս հարցին առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանն պատասխանել էր. «Տարբերություն չունենք, նույն միտումը շարունակվում է, մահերն առավելապես գրանցում է 70-ից բարձր անձանց շրջանում, հիվանդությունը՝ 49-65 ու 65-ից բարձր տարիքի անձնաց շրջանում: Այս տարիքային դրսևորումն ունեցել ենք նաև նախորդ ժամանակաշարջանում»։
Իսկ հիմա այսպես՝ ընդհանրապես սկսեցին մահացածների տարիքը չհրապարակել։
Հարակից հրապարակումներ`
- 30.10.2020. Կորոնավիրուսի 2398 նոր դեպք է գրանցվել, 32 մարդ մահացել է
- 29.10.2020. Կորոնավիրուսի 2383 նոր դեպք է գրանցվել, 31 մարդ մահացել է
- 28.10.2020. Կորոնավիրուսի 2241 նոր դեպք է գրանցվել, 26 մարդ մահացել է
- 27.10.2020. Կորոնավիրուսի 1600 նոր դեպք է գրանցվել, 34 մարդ մահացել է
- Գայանե Սահակյան. Չեմ կարող ասել, որ կորոնավիրուսային հիվանդության թեթև դեպքերը շատացել են
- Քիչ չեն COVID-19-ով հիվանդները, որոնք հոսպիտալացման կարիք ունեն, սակայն ստիպված են սպասել. Պարոնյան
- Հայաստանում կորոնավիրուսից 16-ամյա աղջիկ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան