Սպիտակի հիվանդանոցում պայթյուն տեղի չի ունեցել. ԱԻՆ
Հոկտեմբերի 30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ից։
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ պայթյուն տեղի չի ունեցել, այլ վնասվել է թթվածնային բալոնի մատակարարման համակարգը։ Այլ գույքային վնասներ և տուժածներ չկան»,- ասվում է տարածված հաղորդագրությունում։
Ավելի վաղ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Սպիտակի բժշկական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն. նախնական տեղեկություններով` թթվածնի մատակարարման համակարգն է պայթել։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան