Երևանում ծնվել է արցախցի ընտանիքի 8-րդ զավակ Միքայելը
Երևանում ծնվել է Արցախցի ընտանիքի ութերորդ զավակը՝ Միքայելը։
Մայրը պատմում է՝ որդին ծնվել է հոկտեմբերի 26-ին, 3.8 կգ քաշով և 51 սմ հասակով։
«Ցանկանում եմ, որ մայրերը շատ զավակներ ունենան, որովհետև ապագայի զինվորներ են»,- նշում է փոքրիկի մայրը՝ Լուսինեն։
Նրա խոսքով, իրենք այժմ անհամբեր սպասում են Արցախ գնալուն, իրենց հողին ու տներին հասնելու համար։
Բազմազավակ մայրը երեխաների հետ Երևան է հասել Մարտակերտից, պատերազմի երկրորդ օրվա ընթացքում.
«Առավոտ շուտ 6.30 սկսել են կրակել, երեխեքը քնած էին, դե արդեն զարթնեցին, ով ինչ կարողացավ հագավ...»։
Նորածին որդուն հայրը դեռ չի տեսել, կամավոր ռազմաճակատ է մեկնել, և այնտեղ է։
«Հպարտ եմ, որ այնտեղ է, չի եկել։ Կարող է թողնել գալ, բայց չէ, պիտի մնա, օգնի մեր տղերքին, մեր ժողովրդին, որ հաղթենք»։
Ավելին՝ «Զինուժ մեդիայի» տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Պատերազմից ի վեր «Շենգավիթ» ԲԿ-ում ծնվել է 15 արցախցի փոքրիկ
- Երևանում ծնվել է արցախցի ընտանիքի յոթերորդ երեխան՝ Արայիկը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին