ԵՄ խորհրդի անդամների հայտարարությունը Ֆրանսիայի ահաբեկչության մասին․ Ցնցված ենք ու տխուր
ԵՄ խորհրդի անդամները համատեղ հայտարարություն են տարածել նախօրեին Ֆրանսիայի Նիցա քաղաքու տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ։
«Մենք՝ եվրոպական առաջնորդներս, ցնցված և տխուր ենք Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչություններից:
Մենք հնարավոր խստագույն ձևով դատապարտում ենք այդ հարձակումները, որոնք հարձակումներ մեր ընդհանուր արժեքների դեմ:
Մենք միասնական և հաստատուն ենք մեր համերաշխության մեջ Ֆրանսիայի, Ֆրանսիայի ժողովրդի և Ֆրանսիայի կառավարության հետ` ահաբեկչության և բռնի ծայրահեղականության դեմ ընդհանուր և շարունակական պայքարում։
Մենք կոչ ենք անում աշխարհի առաջնորդներին աշխատել ոչ թե պառակտման, այլ համայնքների և կրոնների միջև երկխոսության և փոխըմբռնման ուղղությամբ»,-ասում են ԵՄ խորհրդի անդամները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան