Հայ ցուցարարները բողոքի ակցիա են արել SpaceX-ի կենտրոնակայանում՝ պահանջելով չեղարկել Թուրքիայի հետ արբանյակային գործարքը
Նախօրեին հազարավոր ցուցարարներ հավաքվել էին Հոթորն քաղաքում գտնվող SpaceX-ի կենտրոնակայանի մոտ` պահանջելով չեղարկել SpaceX-ի կողմից Թուրքիայի կառավարության նախատեսվող արբանյակի արձակմանը: Այս մասին գրում է losangeles.cbslocal-ը։
Բողոքի ակցիայի մասնակիցները ցուցանակներ ունեին, որոնք պնդում էին, որ Turksat արբանյակը կօգտագործվի «խաղաղ բնակչությանը սպանելու համար»՝ հայերին թիրախավորելով անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ):
Հիշեցնենք, որ օրեր շարունակ հայերը նաև նամակներ էին ուղարկում SpaceX-ի աշխատակիցներն ու ԶԼՄ-ներին՝ կոչ անելով չեղյալ հայտարարել Թուրքիայի կառավարության հետ արբանյակային պայմանագիրը, որից հետո թեմային անդրադարձավ ամերիկյան հայտնի տեխնոլոգիական պարբերական TechCrunch-ը։
Կայքը նշել էր, որ շատ երկրներ և կառավարություններ դատապարտել են Թուրքիայի պահվածքը, և որոշ ընկերություններ դադարեցրել են գործարքները Թուրքիայի կառավարության հետ:
«SpaceX-ը կմիանա՞ նրանց»,-հարց է բարձրացնում կայքն ու գրում, որ այս փուլում, գործարկումից մեկ ամիս առաջ, անհնար է թվում, որ SpaceX-ը վերադարձնի միլիոնավոր դոլարները Թուրքիային, որն անկասկած վճարվել է։
SpaceX-ը նախատեսում է առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում ուղեծիր հանել թուրքական արբանյակը, որը կսպասարկի Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի տարածքը:
Over 10000 people’s protesting in front of #spacex headquarter in Hawthorn California demanding spacex to stop the lunch of turkish satellite turksat A1 that will be used to guide UAV’s that kills civilians in #Artsakh #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ pic.twitter.com/hiaBNe2jFh
— siro kejejian (@sirokejejian) October 30, 2020
We are not going anywhere SpaceX! Stop supporting Turkey. #BoycottTurkey #Armenia #ElonMusk #SpaceX #Artsakh pic.twitter.com/ck5EEpl7cP
— Rudzyan (@rupetro555) October 30, 2020
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան