Ուսումնասիրում ենք թշնամու կողմից ֆոսֆորային արկերի և միջոցների կիրառությունը. ՊՆ ներկայացուցիչ
Դեռ ուսումնասիրում ենք թշնամու կողմից ֆոսֆորային արկերի և միջոցների կիրառությունը։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե քիչ առաջ տեղեկություններ տարածվեցին, թե թշնամին սկսել է կիրառել ֆոսֆորային ռումբեր, արկեր, կարո՞ղ եք հաստատել այս փաստը և հաստատելու դեպքում ի՞նչ քայլեր են արվելու։
«Կարող եմ ասել, որ, ընդհանուր առմամբ, Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ հատկապես կիրառվել են մարդկանց դեմ արգելված զինատեսակներ։ Սա պետք է լինի աշխարհի ուշադրության կենտրոնում։ Արցախի հայությունն առաջին հերթին ենթարկվել է ագրեսիայի Ադրբեջանի կողմից, և եթե որևէ մեկն այսքանից հետո աշխարհի ցանկացած մասում կարծում է, որ Արցախը չունի լեգիտիմ իրավունք՝ Ադրբեջանի տարածքում նշելու, հավաստանշելու և ոչնչացնելու թիրախները, որտեղից իրականացվում է ագրեսիան Արցախի հայության դեմ, ապա պետք է այս ամենի մասին ուղղակի մտածի։
Ադրբեջանի խոշոր քաղաքներում տեղակայված են ռազմական տարբեր օբյեկտներ, մասնավորապես՝ այն օդանավակայանները, որտեղ Ադրբեջանի ռազմաօդային ուժերին պատկանող, նաև Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող տեխնիկա կա, եթե այս օբյեկտներից Ադրբեջանի կողմից իրականացվում է ագրեսիա Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ, ապա Արցախի լիարժեք իրավունքն է թիրախավորել և ոչնչացնել այդ նշանակետերը»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը։
Նա կրկնեց, որ առաջին հերթին Արցախի բնակչությունն է ենթարկվել ագրեսիայի.
«Եվ եթե Արցախի սպառազինության մեջ եղած, խորհրդային արտադրության, շատ դեպքերում հին խոցման միջոցները, թիրախավորելով Ադրբեջանի ռազմական նշանակության օբյեկտները, որոնք շատ մոտ են տեղակայված Ադրբեջանի խաղաղ բնակչությանը, խոցում են և կարող են վրիպել, ապա Ադրբեջանի սպառազինության մեջ շատ ավելի դիպուկ և գերճշգրիտ խոցման միջոցներ կան, որոնց մասին բոլորը գիտեն, և Ադրբեջանը դրանք ավելի թիրախային օգտագործում է՝ թիրախավորելով Արցախի խաղաղ բնակչությանը։ Հաստատ Շուշիի եկեղեցուն սխալմամբ չէին կպել, հաստատ ծննդատանը սխալմամբ չէին կպել։
Այսքանից հետո շատ հաճախ խոսվում է Արցախի հայության խաղաղ համակեցության մասին Ադրբեջանի կազմում, ինչն ուղղակի, մեղմ ասած, ծիծաղելի է։ Թող մտածեն Ադրբեջանում, թե ինչպես պիտի հադրութեցի պապիկին գնդակահարելուց հետո փորձեն նրա թոռների հետ խաղաղ համակեցությամբ ապրել Արցախում, որն ուզում են գրավել»։
Հարցին, թե այսօր գերեվարված ահաբեկիչը խոսում էր 200 գրոհայինների մասին, այլ ի՞նչ արժեքավոր տեղեկություններ էր հայտնել, որոնք կարող եք հրապարակել, Ա. Հովհաննիսյանը պատասխանեց.
«Բնականաբար, նշել է այն 200 հոգուն, որոնց հետ ինքը ժամանել է։ Նման 200-ները, ցավոք, շատ են, և ես նորից եմ նշում, մեր ունեցած հավաստի տվյալներով, որոշ ուղղություններում կոնկրետ մարտական գործողությունները վստահված են հենց այս ահաբեկիչներին, օգտագործելով որպես կենդանի վահան, հայկական ԶՈւ-ի կրակն իրենց վրա վերցնելու նպատակով»։
Հարակից հրապարակումներ`
- Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի ուղղությամբ Ադրբեջանը կրակ է արձակել. Հովհաննիսյան
- Հարավային ուղղությամբ մեր ԶՈւ-ն ունի որոշակի դիրքային առավելություններ, բայց մարտերը շարունակվել են. ՊՆ ներկայացուցիչ
- ՊԲ-ն ներկայացրել է գերեվարված իսլամիստ-ահաբեկչի հարցաքննությունը
- ՊՆ ներկայացուցիչ. Քարին տակ գյուղից արևելք ընկած մեկ-երկու գյուղեր մաքրվել են ադրբեջանական դիվերսանտներից
- Այս պահին հարավային ճակատում ինտենսիվ մարտեր են. ՊՆ ներկայացուցիչ
- ՊՆ ներկայացուցիչ. Հյուսիսում դաշտում թողնելով տասնյակ դիակներ՝ թշնամին հետ է շպրտվել
- ՀՀ սահմանին թշնամու շարժեր և կուտակումներ կան, սակայն իրավիճակը հանգիստ է. ՊՆ ներկայացուցիչ
- ՊՆ ներկայացուցիչ. Հայկական զինված ուժերին հաջողվել է դիրքերի որոշակի բարելավում իրականացնել
- Հայկական կողմին է փոխանցվել 29 զոհված հայ զինծառայողների մարմիններ.ՊՆ խոսնակ
- Բերձորի ուղղությամբ մեր ԶՈւ-ին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել. ՊՆ ներկայացուցիչ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին