
Բերձորի ուղղությամբ թշնամին, կրելով մեծ կորուստներ, խուճապահար փախել է զբաղեցրած դիրքերից
Այսօր թշնամին առավել ակտիվ է եղել Բերձորի ուղղությամբ առաջնագծի ձախ թևում։ Այս մասին հայտնում է Արցախ տեղեկատվական շտաբը՝ հղում անելով Արցախի ազատամարտիկների միության Քաշաթաղի տարածքային միավորոմանը։
«Ծավալված մարտական գործողությունների ընթացքում թշնամին, կրելով մարդուժի մեծ կորուստներ, խուճապահար փախել է զբաղեցրած դիրքերից։
Առանձին հատվածներում շարունակվել է հակառակորդի դիվերսիոն խմբերի հայտնաբերման ու ոչնչացման մարտական գործողությունները։
Հրետանային կրակով Ծաղկաբերդի մոտակայքում ոչնչացվել է հակառակորդի մեկ զինտեխնիկա»,- նշված է հաղորդագրությունում։