«Հրապարակ». Նախարարները, փոխնախարարները շարունակում են առաջվա նման պարգևավճարներ ստանալ
«Հրապարակ» թերթը գրում է. «Համառ լուրեր են շրջում, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները՝ նախարարներ, փոխնախարարներ, շարունակում են առաջվա նման պարգևավճարներ ստանալ։ Այս առումով անգամ պատերազմը չի փոխել իրավիճակը։ Մենք հարցում արեցինք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, թե որքան աշխատավարձ և պարգևավճար է ստացել նախարար Զարուհի Բաթոյանը վերջին երկու ամսում։
Նախարարությունից մեզ պատասխանեցին․ «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը սեպտեմբեր ամսին ստացել է 603 հազար 198 դրամ աշխատավարձ և 962 հազար 305 դրամ պարգևավճար (օգոստոս ամսվա համար): Սեպտեմբերին ստացված ողջ գումարը՝ 1 մլն 500 հազար դրամ, նախարար Բաթոյանն ուղղել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Հոկտեմբեր ամսին նախարարը ստացել է 459 հազար 577 դրամ աշխատավարձ և 896 հազար 800 դրամ պարգևատրում (սեպտեմբեր ամսվա համար)»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան